Հնարավոր է։ Այդպիսի հակիճ պատասխան տվեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ԱԺ՝ կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, պատասխանելով ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հացրին, թե վարչական շենքերի ինչն է վերանորոգվում, ինչ պայմաններ են բարելավում, ում համար։

Ըստ Ուրիխանյանի, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը պատասխանել է, որ ֆասադի եւ տանիքների վերանորոգում է. «Երկու օր առաջ մի դպրոց էի գնացել, հանրակրթական գործող դպրոց, որը գտնվում է ռազմական պատերազմական գործողությունների զոհ դարձած օբյեկտի կարգավիճակում: Նորից պետքէ կրկնեմ այն, ինչ ասել են ԲՀԿ-ի իմ գործընկերները: Սահմանամերձ գյուղերում մանկապարտեզներ կան ,որ ֆասադներ չունեն, առողջության առաջնային պահպանման կենտրոններ կան, որոնք տարրական պայմաններ չունեն: Օ ՜կառավարություն, հարց եմ ուզում տալ միթե հնարավոր չէ՞ ,այդ երկու հարյուր միլիոնը, հետաձգելով տանիքների ու ֆասադների վերանորոգումը, տալ մանուկներին, հիվանդ երեխաներին։ Ես կարծում սա ամենակարեւոր հարցն է»։

Վարչապետի մեկբառանոց պատասխանը լսելուց հետո, Ուրիխանյանը շարունակեց հարցադրումը՝ նշելով. «Կհանե՞ք այդ գումարները ,որպեսզի Վանանդ գյուղի դպրոցը, Չարբախի պոլիկլինիկան ,Արարատի հանրակրթական դպրոցը վերանորոգվեն այս տարվա բյուջեով»։

Ի պատասխան՝ վարչապետն ասաց. « Ավարտեցի՞ք։ Ոչ»։