Հայաստանի ոչ մեծ բուհերը պետք է խոշորացվեն: Այդ մասին նոյեմբերի 13-ին խորհրդարանում հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին՝ այսօր Վանաձորի պոլիտեխնիկ ինստիտուտի ուսանողների ցույցի մասին: Ուսանողները բողոքում են վանաձորի մանկավարժական համալսարանի հետ միավորվելու եւ Թումանյանի անվան վանաձորի պետական համալսարան ստեղծելու որոշման դեմ:

Ըստ վարչապետի, միջազգային հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանին ձեռք չի տալիս բազմաթիվ փոքր բուհեր ունենալ, իսկ համախմբումը կբարձրացնի ուսման որակը: «Այդ ճանապարհով էլ մենք գնում ենք: Ուսանողները որեւէ կերպ չեն տուժի: Եթե նրանք ինչ-որ բան էլ զգան , միայն որակյալ կրթություն ստանալու հնարավորությունների աճ»,- ասել է վարչապետը:

Ուսանողների կոնկրետ բողոքը, նրա խոսքով, անպայման քննարկվելու է: