Իրաքում զինված հարձակման արդյունքում սպանվել է Էլ-Ֆալուջայի քաղաքապետ Ադնան Հուսեյնը: Քաղաքը տեղակայված է Անբար նահանգում՝ Բաղդադից մոտ հիսուն կիլոմետր հեռավորության վրա:
Անվտանգության ուժերի տեղեկություններով՝ քաղաքապետը ժամանել է մզկիթի մոտ գտնվող շինհրապարակ: Դիպուկահարը սպանել է Հուսեյնին, նրան թիկնապահին ու ինժեներներից մեկին:
Ինչպես «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ն է հաղորդում, նոյեմբերի տասներեքին տեղի ունեցած մի շարք պայթյունների արդյունքում զոհվել է ավելի քան քսան մարդ: Ահաբեկչությունները հիմնականում ուղղված են շիա ուխտավորների դեմ, որոնք Իրաք են ժամանել՝ մասնակցելու Աշուրայի միջոցառումներին:
Մի շարք ահաբեկչությունների արդյունքում զոհվել են նաեւ ոստիկաններ:





























