Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պաշտոնական  պատվիրակությունը նոյեմբերի 14–ին մեկնել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ՝ մասնակցելու նոյեմբերի 14–16–ը  այնտեղ  գումարվող  Ֆրանկոֆոն քաղաքապետների միջազգաին ասոցիացիայի  33–րդ գլխավոր համաժողովին:   Այս տարվա համաժողովին նախատեսված են քննարկումներ «Ֆրանկոֆոն տեղական դերակատարները. նրանց գործողությունը՝ հօգուտ  հասարակական եւ համերաշխ տնտեսության » թեմայով։

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե այցի ընթացքում նախատեսվում են երկկողմ  հանդիպումներ ինչպես Փարիզի, այնպես էլ ասոցիացիային անդամակցող այլ քաղաքների  քաղաքապետների հետ։