Շվեյցարիայի Համադաշնության պաշտպանության, քաղաքացիական պաշտպանության և սպորտի դաշնային նախարարության գլխավոր քարտուղար, Անվտանգության քաղաքականության հարցերով դեպատամենտի ղեկավար Քրիստեան Կատրինայի հրավերով նոյեմբերի 14-15-ը Շվեյցարիա է մեկնել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը:

ԱԱխ մամուլի գրասենյակից հայտնում են, թե Արթուր Բաղդասարյանը այցի շրջանակում հանդիպումներ է ունենալու ինչպես Շվեյցարիացի իր գործընկերոջ, այնպես էլ Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, Անվտանգության հանձնաժողովի նախագահ Ուլի Մաուրերի, Շվեյցարիայի Համադաշնության արտաքին գործերի պետքարտուղար Իվ Ռոսսիերիի և Արտաքին գործերի դաշնային նախարարության Եվրոպայի, Կենտրոնական Ասիայի, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ հարցերով դեպարտամենտի ղեկավար Արթուր Մաթթլիի հետ:

Նախատեսված է Արթուր Բաղդասարյանի այցելությունները Ականազերծման ժնևյան միջազգային մարդասիրական կենտրոն, ինչպես նաև Անվտանգության քաղաքականության ժնևյան կենտրոն` այս կառույցների հետ հետագա համագործակցություն սկսելու և խորացնելու նպատակով: Անվտանգության քաղաքականության ժնևյան կենտրոնում Արթուր Բաղդասարյանը հանդես կգա ելույթով: