Հայաստանի կառավարությունն այսօր արտոնել է Եվրոպական սոցիալական խարտիային համապատասխանելու մասին վերանայված զեկույցը: Նխագիծը ներկայացրել է աշխատանքի ւ սոցիալակն հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Զեկույցում վարկվում են աշխատանքային օրենսդրության բարեփոխումները, որոնք Հայաստանում իրականացվել են 2009-12թթ, մասնավորապես՝ Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունները:Աշխատանքային շաբաթը չի կարող գերազանցել 40 ժամը, իսկ աշխատանքային օրը՝ ութ ժամը, բացառությամբվ այն դեպքերի, որոնք նախատեսվում են մի շարք իրավական ակտերի եւ կոլեկտիվ պայմանագրերի շրջանակներում:

Էապես փոփոխվել է արտաժամյա աշխատանքի վերաբերյալ սահմանափակումը: Մինչեւ 2010թ աշխատանքային շաբաթը, ներառելով արտաժամյա աշխատանքը, չպետք է գերազանցեր 48 ժամը, իսկ կողմերի համաձայնությամբ՝ օրական 12 ժամը: Փոփոխությունների համաձայն՝ գործատուի պահանջով արտաժամյա աշխատանքը երկու օր անընդմեջ չի կարող գերազանցել չորս ժամը, իսկ տարեկան՝ 180 ժամը:

24-ժամյա աշխատանքային գրաֆիկ թույլատրվում է մի շարք առանձին մասնագիտությունների համար: Նրանց աշխատանքային շաբաթվա միջին տեւողությունը չպետք է գերազանցի 48 ժամը: