Էնդի Ուորհոլի «Արծաթե մեքենայի վթարը (Կրկնակի աղետ)» Նյու Յորքի աճուրդում վաճառվել է  105,4 մլն դոլարով, հաղորդվում է Sotheby՝s աճուրդի կայքում:

Ստեղծագործությունը 1963թ.  վաճառվել էր անհայտ գնորդի: Դրա գնահատված արժեքը պաշտոնապես չէր նշվել, սակայն սպասվում էր, որ գինը կարող է  գերազանցել 60 մլն դոլարը:

«Արծաթե մեքենայի վթարը»  Ուորհոլի  աճուրդի հանված յոթ գործերից մեկն էր: Միլիարդատեր Սթիվ Քոենի հավաքածուից Էլիզաբեթ Թեյլորի դիմանկարը («Liz #1», 1963) եւ «Հինգ մահերը» (Փիրուզագույն աղետ)» վաճառվել են 20,3 եւ 7,3 մլն դոլարով, հայտնում է lenta.ru-ն:

Գեղանկարչի ամենաթանկարժեք աշխատանքն մինչ այսօր համարվում էր «Ութ Էլվիսները», որը գնվել էր 2008թ.՝  ավելի քան 100 մլն դոլարանոց մասնավոր գործարքի ընթացքում: