Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից մեծ ակնկալիքներ չունեմ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը։

«Մտածել, թե պատմական հանդիպում է լինելու, այս պահին պատճառ չեմ տեսնում, մանավանդ՝  Հայաստանի իշխանությունները ռեսուրս չունեն որոշակի քայլեր իրականացնելու, որը կբերի լուծման: Հերթական հանդիպումը կլինի»,- նշեց նա։

Խոսելով արտաքին քաղաքական զարգացումների մասին՝  նա նշեց, որ շատ է կարեւորում Մաքսսյին միություն-Ասոցացման համաձայնագիր պայքարը, որը հասավ Ուկրաինային, որը փորձում է զիջողական քայլեր իրականացնել,ինչը իրենց բացարձակ չի ոգեւորում։  «Մենք թեւակոխում ենք այդ առումով բաց հակամարտության շրջան, ինչը ցանկալի չէ Հայաստանի համար, որովհետեւ պատմությունը ցույց է տվել, որ այդ երկուսի կռվի արդյունքում միշտ Հայաստանոը տուժում է։ Դրան գումարած չի կարելի աչքաթող անել այն ամենը, ինչ տեղի է  ունենում Մերձավոր Արեւեւլքում, Իրանի նկատմամբ սկսվել է Արեւմուտքի ջերմ հարաբերությունների շրջան, Իսրայելը հայտարարել է, որ այդ բնակավայրերի արեւմտյան ափին կառռւցումը դադարեցնելու է, ինչը հնարավորություն կտա լուծումներ գտնել մերձավորարեւելյան թնջուկում, եւ արեւմուտքը կունենա ավելի շատ գործընկերներ եւ ավելի մեծ գործունեության դաշտ»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը։