Ցանկացած երկրում ներքաղաքական  իրավիճակը կարող է լուրջ ազդեցություն ունենալ ներդրումային քաղաքակնության մեջ: Այս մասին այսօր` նոյեմբերի 14-ին հրավիրված ասուլիսին ասաց  ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը եւ ավելացրեց, որ չի կարծում, որ մեր ներքաղաքական իրավիճակը այնքան լարված է, որ ազդի ներդրումային քաղաքականության վրա: 

«Սակայն նոր իրավիճակ է ստեղծվում Մաքսային միության հետ կապված: Բնականաբար, մինչեւ իրավիճակի պարզեցումը ներդրողները կարող են ռիսկային համարել ներդրումները: Այսինքն` ինչպես  պետք է դրանից օգտվեն Մաքսային միության մեջ գտնվող երկրները եւ, ոչ Մաքսային միության մեջ գտնվող երկրների հետ մենք ինչ հարաբերություններ պետք է ունենանք: Դա կարող է ազդեցություն ունենալ, ոչ թե ներքաղաքական լարվածությունը, այլ նոր իրավիճակը», -ասաց ԱԺ պատգամավորը:

Նա առաջարկեց ներդրողներին խրախուսելու համար ասաց, որ պետք է հիմնովին վերանայենք հարկային, մաքսային եւ դրամավարկային քաղաքակնությունը: «Դրանք ներդրողներին մտածելու տեղիք կարող են տալ՝ իրենց ներդրումները ռիսկային համարելու համար»,- ասաց Վահրամ Բաղդասարյանը: