Ուկրաինական խորհրդարանի երեք ընդդիմադիր խմբակցություններ կոչ են արել ԵՄ ԱԳ նախարարների խորհրդին նոյեմբերի 18-ին վերջնական որոշում չկայացնել Ասոցացման մասին համաձայնագիրը ստորագրելու անհնարինության մասին եւ եւս մեկ հնարավորություն տալ նախքան վիլնյուսյան գագաթաժողովը:
Համապատասխան դիմումը ստորագրել են պատգամավորներ Արսենի Յացենյուկը, Վիտալի Կլիչկոն ու Օլեգ Տյագնիբոկը:
Դիմումում ասվում է, որ 2013-ին Ուկրաինան վերջապես հնարավորություն է ստացել ստորագրել ԵՄ հետ Ասոցացման մասին համաձայնագիրն ու կատարել իր աշխարհաքաղաքական, քաղաքակիրթ ընտրությունը, հաղորդում է ՈւՆԻԱՆ-ը՝ վկայակոչելով ընդդիմադիր կուսակցություններից մեկի մամուլի ծառայությունը:





























