Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը յուրաքանչյուր օր կապվում է ֆիլիպինցի գործընկերների հետ՝ պարզելու թայֆունից տուժածների ցանկում հայեր կան,թ ե ոչ:
Ֆիլիպինների Հանրապետության տարածքում տեղի ունեցած տարերային խոշոր աղետի հետեւանքով ՀՀ քաղաքացիների եւ ազգությամբ հայերի տուժած լինելու վերաբերյալ տեղեկատվության ձեռքբերման նպատակով ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնից կապ է հաստատվել Ֆիլիպինների Հանրապետության Աղետների կոորդինացման ազգային կոմիտեի հետ, որտեղից ստացված տեղեկատվության համաձայն՝ ս.թ. նոյեմբերի 14-ի ժամը 12.00-ի դրությամբ, «Հայան» թայֆունի հետեւանքով զոհվածների եւ տուժածների ցուցակում ՀՀ քաղաքացիներ եւ ազգությամբ հայեր չկան:
ԱԻ նախարար Ա. Երիցյանը իր ցավակցությունն է հայտնել Ֆիլիպինների Հանրապետության ժողովրդին:



























