Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները, նոյեմբերի 12-ին, ժամը 13.50-ին,  գողություն կատարելու կասկածանքով, Վանանդ գյուղից բերման են ենթարկել 1985 թ. ծնված  Սերյոժա Գ.-ին:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե պարզվել է, որ նա հուլիսին (օրը պարզվում է), 1931 թ. ծնված Քնարիկ Հ.-ի տնամերձ հողամասում աշխատանքներ կատարելիս, տան շքամուտքի սեղանից գողացել է տանտիրուհու բջջային հեռախոսը:

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Նյութերն ուղարկվել են Արմավիրի քննչական բաժին: