Ռուսաստանի Դաշնային միգրացիոն ծառայությունը առաջիկայում կնախապատրաստի առաջարկություններ, որոնց համաձայն օտարերկրացիները, որոնք իրավունք ունեն մուտք գործելու Ռուսաստանի տարածք առանց վիզաների եւ աշխատանքի թույլատրության, կկարողանան երկրում մնալ 90 օրից ոչ ավելի:
Նախաձեռնողների կարծիքով՝ այդ միջոցը անհարժեշտ է, որպեսզի ներգաղթյալները, որոնք Ռուսաստանում ապօրինաբար են աշխատում, չկարողանան այդ կերպ վարվել երկար ժամանակվա ընթացքում:
Ինչպես գրում է «Կոմերսանտ» պարբերականը, առողջապահության նախարարությանը եւս հանձնարարվել է նախապատրաստել օրինագիծ, որը վերահսկողություն կսահմանի նաեւ այդ ոլորտում:





























