Համայնքները կրկին ստիպված են հույսները դնել Երեւանի շռայլության վրա՝ իրենց բյուջեները համալրելու համար, խորհրդարանում նոյեմբերի 14-ին հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նա նշել է, որ բյուջե-2014-ի նախագծում տեղական բյուջեների համար նախատեսված 110 մլրդ դրամից նշված է միայն մոտ 30 միլիարդը՝ հողահարկից եւ գույքահարկից:
Եկամտահարկից եւ շահութահարկից հատկացումները, որոնք կազմում են տեղական բյուջեների երեք քառորդը, ամրագրված չեն: «Առանց այդ հատկացումների համայնքային բյուջեները գոյություն ունենալ չեն կարող եւ ստիպված են Երեւանի ձեռքին նայել՝ ծախսերի համար գումար ստանալու համար: Իսկ դուք, ըստ էության, չեք նշում՝ ինչպես դա տեղի կունենա: Սա անընդունելի է», – ասել է Բագրատյանը՝ դիմելով իշխող մեծամասնությանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի / NEWS.am





























