Ըստ Time ամսագրի՝ աշխարհի ամենաազդեցիկ մարդ ճանաչված Վլադիմիր Պուտինը շարունակում է նվաճել աշխարհը եւ մրցակցել մարտարվեստի վարպետների հետ. այսպես է մեկնաբանում արեւմտյան  մամուլը՝ ՌԴ-ի նախագահին թեքվոնդոյի իններորդ դան շնորհելը:

«Այժմ նա պաշտոնապես ուժեղ է Չակ Նորիսից», - գրում է բրիտանական The Daily Mail-ը:

Վարպետի գոտին եւ դանը Պուտինին շնորհել են Սեուլում: 

ԿՀՎ-ի նախկին գործակալ Պուտինը թեքվոնդոյով չի զբաղվել, նշում է բրիտանական  International Business Times կայքը, սակայն երիտասարդ տարիներին եղել է դյուդոյի չեմպիոն:

«Վլադիմիր Պուտինը իններորդ դան է ստացել, քանի որ նա Վլադիմիր Պուտինն է», - եզրակացնում է ամերիկյան The Huffington Post-ը:

«Նա արդեն իսկ Օբամայից ուժեղ էր, իսկ այժմ առաջ անցավ նույնիսկ Չակ Նորիսից», - գրում է The New York Post-ը: 

Աշխարհում միայն մի քանի հոգու են շնորհել պատվավոր իններորդ դան գոտին՝ Ինդոնեզիայի, Հոնդուրասի, Իսպանիայի, Խորվաթիայի եւ Պակիստանի առաջնորդներին: InoPressa.ru-ն հայտնում է, որ այս տարի պատվավոր սեւ գոտին շնորհվել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունին: Հաղորդվել էր նաեւ, որ Օբաման սեւ գոտի էր ստացել 2009թ.: