ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Վիեննայում մասնակցել են ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստին: 

Միջնորդները ելույթ են ունեցել Խորհրդի անդամների առաջ եւ  հայտնել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանն աջակցելու իրենց պատրաստակամություն: Նրանք Խորհրդին տեղեկացրել են բանակցային գործընթացի ընթացքի, մասնավորապես՝ նոյեմբերի վերջին Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների կայանալիք հանդիպման մասին:

Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստը կայանում է ամեն շաբաթ՝ հինգշաբթի օրերին: Մշտական խորհուրդը կազմակերպության հիմնական կառույցներից է, որը մշտապես որոշումներ է կայացնում եւ քաղաքական խորհրդատվություններ անցկացնում: