Զինվորականների համար բնակարանների վրա 2014-ին մեր ցանկացածից քիչ գումար կծախսենք: Այս մասին հաջորդ տարվա բյուջեի քննարկումների ժամանակ հյտարարել է պաշտպանության, ներքին գործերի ու ազգային անվտանգության հարցերով կոմիտեի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Կոյրուն Նահապետյանը:
Նրա խոսքով՝ եթե 2013-ին այդ գումարը կազմել է 2,4 մլրդ, ապա 2014-ին այդ գումարը ստիպված էինք նվազեցնել: «Հիշեցնում ենք, որ այդ գումարը մեծ չէ՝ հաշվի առնելով զինվորականների թվում իրենց հերթին սպասողների թիվը: Սակայն կառավարությունը կշարունակի քայլերն այդ ուղղությամբ, որը մեզ համար շատ կարեւոր է: ՊՆ-ն լի է այդ խնդիրը լուծելու պատրաստակաությամբ»,-ասել է Նահապետյանը:





























