1942 թ. ծնված Սոկրատ Հ.-ն նոյեմբերի 12-ին, ժամը 14.00-ին, ոստիկանության Արտաշատի բաժին է դիմել եւ հայտնել, որ 1952 թ. ծնված Ավետիք Մ.-ն Այգեստան գյուղի մարզադահլիճից գաղտնի հափշտակել է մարզագույք` համայնքին պատճառելով մոտ 150.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե գողոնն առգրավված է:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:




























