Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները նոյեմբերի 12-ին, ժամը 11.30-ին, մետրոպոլիտենի «Շենգավիթ» կայարանի մոտից բերման են ենթարկել 1985 թ. ծնված Արման Մ.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա նոյեմբերի 11-ից հետախուզվում էր գողության փորձի մեղադրանքով:




























