«Նիսսան Տիանա» մակնիշի ավտոմեքենան նոյեմբերի 13-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղում բախվել է էլեկտրասյանը:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն:

Կատարվում է քննություն: