Սարդարապատ գյուղում քիչ առաջ սպանվել է 41-ամյա Արմեն Եփրեմյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանությունից: Իրավապահները դեռ դեպքի վայրում են:
NEWS.am-ի տեղեկություններով Արմեն Եփրեմյանը երկու օր առաջ եկել էր Մոսկվայից՝ ազգականի հուղարկավորությանը մասնակցելու համար: Նա քրեական հեղինակություն է եւ հայտնի է «Թեփ Արմեն» մականունով:




























