Երեւանի Սայաթ-Նովա փողոցի 10-րդ եւ 12-րդ շենքերի բնակիչները դիմել են ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանին հետեւյալ խնդրով. վերոնշյալ շենքերի դիմաց կառուցապատում իրականացնելու թույլտվություն է տրվել առանց հանրային լսումներ եւ քննարկումներ կազմակերպելու ու անցկացնելու ՀՀ օրեսդրության պահաջները հաշվի առնելու: Բացի այդ, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տվել է եզրակացություն, համաձայն որի՝ խախտված է «Քաղաքաշինություն: Քաղաքային եւ գյուղական բնակավայրերի հատակագծում եւ կառուցապատում» ՍՆԻՊ 2.07.01-89 շինարարական նորմի հավելված 1-ի «Հակահրդեհային պահաջներ» բաժնի 2-րդ կետի պահանջը:

Տվյալ տարածքի բնակիչները դեմ են արտահայտվում այդ կառուցապատմանը եւ պահանջում անհապաղ ձեռնարկել համապատասխան գործողություններ՝ նշված տարածքում կառուցապատումն արգելելու եւ տրված թույլտվությունը չեղյալ համարելու համար:

Արմեն Մարտիրոսյանը նամակով դիմել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ Երեւանի քաղաքապետարանին առաջարկելով քննարկումներ կազմակերպել բնակիչների հետ եւ չեղյալ հայտարարել շինարարություն իրականացնելու թույլտվությունը: Նամակին կից ներկայացրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից տրված եզրակացության պատճենը:

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am