Սարդարապատ գյուղում այսօր` նոյեմբերի 14-ին սպանված 41-ամյա Արմեն Եփրեմյանը՝ հայտնի «Թեփ Արմեն» մականունով, 20 տարի առաջ էր մեկնել հարազատ Սարդարապատ գյուղից Մոսկվա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սարդարապատի գյուղապետ Բաբկեն Վարդանյանը:
«Նրանց տունը մեր գյուղում է, բայց դռները 20 տարի է՝ փակ էր: Նոր էր վերադարձել: Ծնողները եւ, եթե չեմ սխալվում, երկու երեխաները այնտեղ են: Մեկ շաբաթ առաջ կնոջ հայրը` աները, ով մեր հարեւան գյուղից էր, մահացել էր եւ նա եկել էր, որ թաղմանը մասնակցեր: 2 օր առաջ էր թաղումը: Այսօր այնտեղից գյուղ վերադարռնալիս ճանապարհի մեջտեղում կրակել են: Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է».- պատմեց գյուղապետը: Նա նաեւ ավելացրեց, որ Արմենի ծնողները դեռ Մոսկվայում են:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սարդարապատ գյուղում 41-ամյա Արմեն Եփրեմյանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել էին ոստիկանությունից: Նա քրեական հեղինակություն է եւ հայտնի է «Թեփ Արմեն» մականունով:




























