Մաքսային միությանը անդամակցելուց երկիրը երեք անգամ կտուժի մաքսային տուրքերի հարցում: Այս մասին այսօր հայտարարե է Հայաստանի նախկին վարչապետ, ներկայումս ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ ելույթ ունենալով հաջորդ տարվա բյուջեի քննարկումներին: «Եթե Հայաստանը որոշել է անդամակցել ՄՄ-ին, ապա պետք է կիրառի եռակի թանկ ներմուծվող մաքսային տուրքեր, քան Եվրոպայում»,-ընդգծել է Բագրատյանը:

«Հաշվի առնելով մաքսային տուրքերի տոկոսադրույքի փոփոխությունները, Հայաստանում եկամուտների էական փոփոխություններ տեղի կունենան: Այդ ազդեցության արտացոլումը մենք տեսնում ենք բյուջեի նախագծում: Այդ պատճառով գուցե նպատակահարմար կլիներ բյուջեն հաշվարկել ՄՄ-ին անդամակցելը հաշվի առնելով».-եզրափակել է Բագրատյանը: