«Կոմիտաս 5-ի» դեպքերի հետ կապված «Նախախորհրդարանի» անդամ Դմիտրի Հարությունյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Նախախորհրդարանի», կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:

Հիշեցնենք, որ 32-ամյա ռազմական բժիշկ Դմիտրի Հարությունյանը օգոստոսի 31-ին բերման է ենթարկել (ապա ձերբակալվել եւ կալանավորվել) Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղից, որտեղ կնոջ եւ 2-ամյա դստեր հետ հանգստանում էր իր հարազատների տանը։ Նախախորհրդարանի անդամի դեմ քրեական գործ է հարուցվել ՔՕ 316 հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը։  Ավելի ուշ Դմիտրի Հարությունյանը ազատ էր արձակվել  դատախազի` նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացնելու մասին որոշման արդյունքում: