Իրաքում իմամ Հուսեյնի հիշատակին նվիրված Մուհամեդ մարգարեի թոռան եւ իմամ Ալիի որդի Աշուրի օրվա տոնակատարությունը արյունահեղության է վերածվել: Ահաբեկչությունների հետեւանքով զոհվել է 40 մարդ, հարյուրավոր մարդիկ էլ վիրավորվել են:

Երկրի արեւելյան Դիյալա նահանգում մահապարտն իրեն պայթեցրել է ուխտավորների խմբում, զոհվել է 30 մարդ, 65-ը՝ վիրավորվել:

10 մարդ էլ զոհվել է  Էլ Հաֆրիա քաղաքում, որտեղ ահաբեկիչները պայթեցրել էին ուխտավորների վրանները:

Նախօրեին մահապարտ-ահաբեկչի ականապատ մեքենան պայթել էր Բաակուբա քաղաքից ոչ հեռու՝ Բաղդադից 60 կմ հյուսիս-արեւելք: Զոհվել էր 10 մարդ, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Վերջին ամիսներին Իրաքում սրվել է կրոնական հին կոնֆլիկտը՝ սուննիների եւ շիաների հակամարտությունը: Երկրով մեկ պայթյունների ալիք է տարածվել, որոնք հաճախ են  բազմաթիվ զոհերի պատճառ դառնում: