Հայաստանի ԱԺ-ն այսօր 18:30-ին արտահերթ նիստ կանցկացնի՝ կապված հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկման հետ, արդեն հավաքվել են անհրաժեշտ քանակութամբ ստորագրություններ:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը ընդգծել է, որ հավաքվել է արդեն 44 ստորագրություն՝ խորհրդարանի արտահերթ նիստ գումարելու:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 15-ին եւս Ազգային ժողովում արտահերթ նիստ կգումարվի: ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը ստորագրել է որոշում, որի համաձայն՝ 70-րդ հոդվածի համաձայն, ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ նոյեմբորի տասնհինգին ժամը 12-ին կհրավիրվի ԱԺ արտահերթ նիստ:





























