«Վրացական երկաթուղիների» մոտ երեք հազար աշխատակիցներ այսօր գործադուլ են սկսել՝ պահանջելով իրենց աշխատավարձը: Այս մասին հայտարարել է երկաթուղայինների արհմիության նորնախագահ Վիտալի Գիորգաձեն:

Բողոքող երկաթուղայինները պահանջում են վճարել իրենց գերավճարները՝ կապված որակավորման ու ստաժի հետ:

«Վրաստանի երկաթուղիներ» ընկերությունում «Նովոստի-Գրուզիային» հաղորդել են, որ ընկերության աշխատանքի խափանման հետ կապված խնդիրներ չկան; Գործադուլ հայտարարել են ընկերությունում աշխատողների առավելագույնս հինգ տոկոսը: Գնացքները մեկնում-ժամանում են ըստ չվացուցակի: