Հայաստանի Փաստաբանների պալատի նախագահի նոյեմբերի 11-ի որոշմամբ Պալատին կից ստեղծվել է երիտասարդական խորհուրդ, որը ստեղծվել է երկու տարի ժամկետով՝ Նելլի Հարությունյանի նախագահությամբ:
Խորհրդի անդամներ են նաեւ Հայկազ Գալստյանը, Աղավնի Մադոյանը, Տաթեւիկ Շալջյանը, Մարինե Ֆարմանյանը, Կարեն Տոնոյանը, Գրիշա Բալասանյանը։
Երիտասարդական խորհուրդը ստեղծվել է՝ ելնելով երիտասարդ փաստաբանների մասնագիտական գործունեության ընթացքում առաջացած խնդիրները վեր հանելու եւ դրանց լուծմանն աջակցելու անհրաժեշտությունից:





























