Պետությունը չի վերացնում վերջին տարիների տնտեսվարության թերությունները: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 14-ին, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը ԱԺ-ում 2014 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ:

«Այս ամենը հիշեցնում է արիստոտելյան ճանճին, որի մոտ անտիկ փիլիսոփան հաշվել էր 8 ոտք եւ ոչ ոք նույնիսկ միջին դարերում չէր ստուգել այդ պնդումը: Միայն շատ հետո է պարզվել, որ դա սխալ է: Այստեղ էլ նույնն է. բազմաթիվ սխալներին իշխանություններից ոչ մեկը ուշադրություն չի դարձնում»,-ասել է Մարգարյանը, ով գլխավորում է ԱԺ տեղական ինքնակառավարման հարցերով հանձնաժողովը:

Նրա խոսքով՝ բյուջեում պետք է արտացոլվի մայրաքաղաքի եւ մարզերի համահարթեցման խնդիրը: «Երեւանում քաղաքային տնտեսության բյուջեն մի քանի անգամ ավելի է, քան երկրի մյուս քաղաքներում, իսկ դա նպաստում է գյուղերից ու քաղաքներից բնակչության հոսքին դեպի Երեւան՝ խորացնելով հայաստանի արտագաղթի խնդիրները»: