Հնդկաստանի արեւմտյան Մահարաշթրա նահանգում նոյեմբերի 15-ին գնացքի վթարի հետեւանքով  զոհվել է հինգ մարդ, վիրավորվել` 50-ը:

Ըստ ոստիկանության` գնացքի վեց վագոններ ռելսերից ընկել են նահանգի մայրաքաղաք Մումբայից 100 կմ հեռվում: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍ-ը` վկայակոչելով տեղի լրատվամիջոցները: Գնացքը Կերալա նահանգի Էրնակուլամից մեկնում էր Դելի նահանգի Նիզամուդդին քաղաք, հայտնում է rbc-ն:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին ուղեւորատար գնացքը բախվել էր փղերի խմբին` Հնդկաստանի հյուսիս-արեւելքում, երբ կենդանիները հատում էին երկաթգծերը: Սատկել էր յոթ փիղ:

Հնդկաստանում գնացքը բախվել է փղերի խմբին