Թաիլանդի Չոնբուրի նահանգում ռուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսի վթարից հետո հիվանդանոց է տեղափոխվել 23 մարդ: Նրանցից հինգը ծանր վիճակում են: Այս մասին «Ինտերֆաքսին» է հաղորդել Թաիլանդում Ռուսաստանի դեսպանատան մամուլի կցորդ Ալեքսանդր Մռիկինը: Վթարը տեղի է ունեցել Պատայայից ոչ հեռու; Ավտոբուսում, ընդհանուր առմամաբ, եղել է հիսունմեկ զբոսաշրջիկ:

Ինչպես հաղորդում  է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացայի տնօրեն Մայա Լոմիձեին, ավտոբուսը շրջվել է, երբ վարորդը կտրուկ շրջադարձի է դիմել՝ փորձելով խուսափել այլ ավտոմեքենայի հետ բախումից: