Հայաստանը կարեւորում է Ճապոնիայի հետ հարաբերությունների խորացումը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստան-Ճապոնիա բարեկամության խորհրդարանակն խմբի ղեկավար Սամվել Ֆարմանյանը:
Պատգամավորը նշել է, որ ասիական տարածաշրջանում սա գերակայող ուղղություններից մեկն է. «Մեր հարաբերությունները 20-ամյա պատմություն ունեն ու ծագում են Հայաստանի անկախության հռչակումից հետո: Հարաբերութունները զարգանում են ու ներառում են տարբեր ուղղություններ: Հայաստանը շնորհակալ է Ճապոնիայի կառավարությանը ցուցաբերած տեխնիկական ու ֆինանսական աջակցության համար ու շահագրգռված է տարբեր բնագավառներում հարաբերությունների խորացման մեջ՝ էներգետիկայի, գյուղատնտեսության, արտակարգ իրավիճակների կառավարման, հումանիտար, կրթական, գիտա-տեխնիկական բնագավառներ:
Սամվել Ֆարմանյանը նշել է Հայաստանի նախագահի այցի կարեւորությունը Ճապոնիա: Նրա խոսքով Ճապոնիայում Հայաստանի դեսպանատան բացումը հարաբերությունների զարգացման նոր խթան հանդիսացավ: Միաժամանակ կարեւոր է Ճապոնիայի դեսպանության բացումն անմիջականորեն Հայաստանում. «Խորհրդարանական մակարդակում մենք մշտապես անդրադառնում ենք այս հարցին ու հուսով եմ, շուտով լավ նորություններ կլինեն: Սա իսկապես կարեւոր է ու մեր ճապոնացի գործընկերները եւս նշում են այդ մասին»: Սամվել Ֆարմանյանը հաղորդել է, որ ճապոնական կողմի հետ քննարկվում է Երեւանում կամ Տոկիոյում բարեկության խմբերի համատեղ նիստի անցկացման նախաձեռնությունը: Ինչպես նշել է Սամվել Ֆարմանյանը, Հայաստանն ու Ճապոնիան արդյունավետությամբ համագործակցում են միջազգային կազմակերպության շրջանակներում:
«Մենք տարբեր ոլորտներում Ճապոնիայի փորձի ուսումնասիրման կարիքն ունենք: Սա վերաբերում է նաեւ տնտեսական զարգացմանը, նոր տեխնոլոգիաների կիրառմանը: Չնայած աշխարհագրական հեռավորությանը, հայերն ու ճապոնացիները փոխադարձ համակրանք ունեն: Մենք ազգային ինքնագիտակցության ընդհանրություններ ունենք: Սա ամուր հիմք է հարաբերությունների զարգացման համար»,- նշել է պատգամավորը: Նրա խոսքով՝ հայկական կողմը շահագրգռված է, որպեսզի Ճապոնիայի կառավարությունը մասնակցի Սիրիայի փախստականների համար բնակելի համալիրի շինարարությանը:
Սամվել Ֆարմանյանը նա ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ճապոնիայի կշռադատված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում: Իր հերթին Հայաստանը միշտ փորձում է իր ջերմ վերաբերմունքը ցույց տալ ճապոնացի ժողովրդին, ինչն արտահայտվեց հատկապես նախանցյալ տարի մարտի 11-ին ցունամիից ու երկրաշարժից հետո: Տնտեսական զարգացվածության Ճապոնիան համաշխարհային մեծ տերություններից մեկն է հանդիսանում. Բավական է թվել աշխարհահռչակ մի քանի ապրանքանիշ: Մենք պետք է ձգտենք, որպեսզի հայտնի ընկերությունները Հայաստանում ունենան իրենց ներկայացուցչությունները: Սա կարեւոր քաղաքական խնդիր է: Հայ-ճապոնական հարաբերությունները մեծ ապագա ունեն»,- եզրափակել է Սամվել Ֆարմանյանը:





























