Հունական ոստիկանությունը Իոնական ծովի Լեֆկադա կղզու Պալերոս ափի մոտ շրջված նավ է հայտնաբերել: Ջրից ութ ապօրինի ներգաղթյալների մարմին է դուրս բերվել:  15 մարդ փրկվել է:

Ներգաղթյալների ազգությունը ճշտվում է, հայտնում է «Գոլոս Ռոսիի»-ն:

Հիշեցնենք, օգոստոսին ապօրինի ներգաղթյալների տեղափոխող նավ էր խորտակվել Էգեյան ծովում: Թուրք փրկարարները նավաբեկության 24 զոհերի մարմիններ էին դուրս բերել եւ կարողացել էին փրկել 12 մարդու: