Լոռիի մարզի Վանաձոր քաղաքի Գր.Լուսավորիչ փողոցի թիվ 37/16 շենքի երկրորդ հարկի բնակարանում այսօր՝ նոյեմբերի 15-ին, հրդեհ է բռնկվել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ թիվ 37 շենքի 14-րդ բնակարանում այրվում է բազմոց:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.00-ին, մարվել` 11.25-ին: Ն. Պ.-ին պատկանող բնակարանի հյուրասենյակում այրվել են բազմոց, համակարգչային սեղան (համակարգչով) եւ 4 կախովի գրապահարան: