Ռուսաստանի հետ կապված Հայաստանի անվտանգության համակարգը չի խախտվի: Այս մասին ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում այսօր հայտարարել է ՀՅ Դաշնակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Ժամանակն է իրականացնել նուրբ դիվանագիտություն: Պետք է չանցնել սահմանը, որպեսզի չընկնել երկու տեղից: Կարծում եմ, որ հնարավորություն ունենք հարցերը ճիշտ առաջադրելու երկու ուղղություններով էլ: Հայաստանը ունի կենսական կարեւոր խնդիրներ եւ, հետեւաբար, իրավունք ունի ամրապնդելու իր հարաբերությունները տարբեր երկրների հետ՝ անկախ նրանից, թե ինչ հարաբերություններ են մյուս երկրների հետ»,-ընդգծել է Ռուստամյանը՝ ընդգծելով, որ Հայաստանը պետք է իր  բոլոր խնդիրներով կանգնի թե Եվրոպայի, թե Մաքսային միության առաջ:

Նրա խոսքով՝ Հայաստանի համար անվտանգության խնդիրների լուծումը առաջնային է եւ երկիրը պետք է լինի այնտեղ, որտեղ անվտանգությունը ապահովված կլինի: