Հայաստանում պետական մարմինների տեղեկատվական թափանցիկության գործակիցը աճել է եւ առաջընթաց է գրանցել այդ ոլորտում: Այս մասին այսօր` նոյեմբերի 15-ին, հրավիրված ասուլիսին ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը խոսելով ՀՀ պետական մարմինների տեղեկատվական թափանցիկության խնդիրների մասին` ըստ պաշտոնական կայքերի մոնիտորինգի տվյալների եւ ավելացրեց, որ մայիսի 1-ից են սկսել մոնիթորինգը: Գնահատել են տեղեկությունների առկայությունը, բացակայությունը, ամբողջականությունը, հրատապությունը եւ տեխնիկական մատչելիությունը: Ուսումնասիրվել են 51 պետական մարմինների կայքեր:
«Առաջինը խմբում` նախարարություններն են, կառավարությանն առընթեր մարմինները եւ գերատեսչությունները: Երկրորդ խմբում 10 մարզպետարանների կայքերն են, իսկ երրորդ խմբում՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի, ՀՀ կառավարության, Սահմանադրական դատարանի, դատախազության, Երեւանի քաղաքապետարանի եւ ՄԻՊ-ի կայքերը:
«ՀՀ նախարարությունների , գերատեսչությունների եւ կառավարությանն առընթեր մարմինների կայքերի վարկանիշային աղյուսակը` ըստ տեղեկատվական թափանցիկության վերջանկան ցուցանիշի արդյունքում տեղեկատվական մատչելիության առումով առաջին տեղում ՀՀ միգրացիոն պետական ծառայության կայքան է, երկորդում ՀՀ տարծքային նախարարության, ՀՀ արդարադատության նախարարության: Ընդհանուր 34 կայքերի վերջին երեք հորիզոնականները զբաղեցնում են ՀՀ Մշակույթի նախարարությունը, ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովը եւ ՀՀ միջուկային անվտանգության կարգապահական պետական կոմիտեն: Մեծ է առաջընթացը ԱԻՆ նախարարության կայքում»,- ասաց Աշոտ Մելիքյանը:




























