Շատ հաճախ մենք ականատես ենք լինում հստակ քաղաքական պատվերների: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ նշեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ անդրադառնալով ՕԵԿ անդամներից մեկի՝ Լեւոն Դոխոլյանի եւ «Ժողովուրդ» թերթի միջեւ տեղի ունեցած սկանդալին:

«Ինձ համար տեղի ունեցածն անթույլատրելի է: Վիրավորել են մարդուն, որին ես անձամբ շատ լավ գիտեմ, որը երկու երեխաների հայր է, ունի փայլուն ընտանիք, անցել է երկար լուրջ ճանապարհ»,-ընդգծել է Մարգարյանը:

Հարցին, թե ավելի ճիշտ չէ՞ր լինի հայցով դիմել դատարան, նա արձագանքեց, որ յուրաքանչյուր վիրավորված քաղաքացի կարող է պատասխանել իր ձեւով, ամեն մեկն ինքն է ընտրում իր ճանապարհը:

Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՕԵԿ անդամ Լեւոն Դոխոլյանը, որը կարող է ԱԺ-ում փոխարինել մանդատից հրաժարված Խաչիկ Հարությունյանին, իրենց հարեւանների շրջանում հայտնի է «Քույրիկ Լեւոն» ածականով: Ինչից հետո Դոխոլյանն այսպես էր արձագանքել. «Աստված մի արասցե մի օր «Ժողովուրդի»  լրագրողուհին հանդիպի ինձ` նա անվարան կճաշակի իմ` տղամարդ լինելու անհերքելի փաստը` բոլոր հաճելի հետևանքներով»:
 

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am