ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում ստեղծում է տվյալների բազա՝ կապված ամերիկացիների միլիոնավոր գործարքների մասին, գրում է Wall Street Journal պարբերականը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
ԿՀՎ նոր ծրագրի շրջանակներում տեղեկություններ են հավաքվում դրամային միջոցների փոխացմամբ զբաղվող ընկերությունների մասին, այդ թվում՝ Western Union-ի: Այս մասին հաղորդում է «Միր Նովոստեյ»-ը:





























