Վրաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Գիգա Բոկերիան հեռացել է իր պաշտոնից, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»՝ վկայակոչելով «Իմեդի» հեռուստաալիքը:

Բոկերիան դեռեւս հոկտեմբերի կեսին հայտարարել էր, որ չի պատրաստվում հեռանալ իր պաշտոնից, եթե նախագահական ընտրություններում հաղթանակ տանի «Վրացական երազանքի» թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին:

Նա այդ պաշտոնը զբաղեցնում է 2010թ նոյեմբերից: Նա համարվում էր Սահակաշվիլիի կուսակցության գլխավոր գաղափարախոսը:

Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը գեներալ կին կզբաղեցնի