Խորհրդարանի արտահերթ նիստի տապալումը նշանակում է, որ գործ ունենք փոքրոգի վախկոտ գողերի հետ: Այս մասին լրագրողների հետ զրույցում նոյեմբերի 15-ին հայտարարել է ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ մեկնաբանելով ՀՀԿ-ի կողմից խորհրդարանի արտահերթ նիստի տապալումը, որը վերաբերելու էր կենսաթոշակների կուտակային համակարգի ներդրմանը:
Իր հերթին ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է, որ նիստի տապալումը անակնկալ չէր: «Ինձ չզարմացրեց խորհրդարանական մեծամասնության պահվածքը: Հանրապետականնները մեր նախաձեռնության համար լուրջ հակափաստարկներ չունեն»: Նրա խոսքով՝ տվյալ բոյկոտը ՀՀԿ-ի քաղաքական որոշումն է, սակայն ցանկացած որոշում պետք է տրամաբանական հիմնավորում ունենա:





























