Վրաստանի նախագահի պաշտոնից հեռացող Միխայիլ Սահակաշվիլին, որը ներկայումս հանդիպումներ է ունենում Եվրոպայում, ներկա չի լինի երկրի նոր նախագահի երդմնակալության արարողությանը:
Նոյեմբերի 14-ին Սահակաշվիլիի աշխատակազմից հայտնել են, որ ինքն արդեն հրավերն ստացել է, միաժամանակ նշվել է, որ առայժմ հայտնի չէ՝ կմասնակցի Սահակաշվիլին երդմնակալության արարողությանը, թե՝ ոչ:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դեռեւս գործող նախագահ Սահակաշվիլին շարունակում է իր այցը Բրյուսել, հաղորդում է «Ինտերպրես Նյուզը»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին կայացած նախագահական ընտրություններում հաղթել է իշխող «Վրացական երազանքի» թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին: Նոր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 17-ին:





























