Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին կոչ է արել քաջ լինել եւ ստեղծագործական մոտեցում ցուցաբերել:

Ըստ նրա՝ իրադարձությունների դրական զարգացում է նոյեմբերի վերջին նախատեսված Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը՝ առաջին հանդիպումը գրեթե երկու տարվա մեջ: «Նրանց ուժերի սահմաններում է կարգավորման ուղղությամբ համապարփակ բանակցություններ սկսելը, եւ մենք նրանց կոչ ենք անում քաջ  եւ ստեղծագործ լինել»,- հայտարարել է Նուլանդը՝ ելույթ ունենալով «Ատլանտյան խորհրդում» (the Atlantic Council):

Պատասխանելով հիմնախնդրի կարգավորման հարցում համաշխարհային գերտերությունների ներգրավված լինելու մասին հարցին՝ Վիկտորյա Նուլանդը նշել է, որ եթե Երեւանն ու Բաքուն կամք եւ ձգտում ունենան, ոչ մի խոշոր հարեւան չի կարող նրանց կանգնեցնել: