Խափանելով ԱԺ հերթական նիստը՝ խորհրդարանական մեծամասնությունը ոչ թե խաբեց ընդդիմությանը, այլ խաբեց ինքն իրեն ու ժողովրդին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՅ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արծվիկ Մինասյանը:

«Խորհրդարանական մեծամասնությունը խաբել է ինքն իրեն, ժողովրդին, իրենց երեխաներին ու մի ամբողջ սերունդ: ՀՀԿ-ն փաստարկներ չունի, որպեսզի բացատրի, թե ինչու չեն մասնակցել խորհրդարանի արտահերթ նիստին»,-ընդգծել է պատգամավորը: Մինասյանի խոսքով՝ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման մեջ ասվում է, որ չկա այնպիսի հասկացություն, ինչպիսին է «Քաղաքական բոյկոտը». «Նրանք հակասահմանադրական քայլի են գնացել»: