Երեւան-Երասխ ճանապարհի 28-րդ կմ-ին, նոյեմբերի 14-ին, ժամը 19.00-ի սահմաններում, «Մերսեդես S140» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ՄԱՆ» մակնիշի բեռնատարին, այնուհետեւ` համընթաց երթեւեկող  «ՎԱԶ-2109»-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ՎԱԶ-2109»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: