Նոյեմբերի 14-ին, ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում է ստացվել, որ «գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 30-ամյա Սոնա Ն.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ այսօր՝ նոյեմբերի 15-ին, ժամը 00.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «գազի թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 8-ամյա Հարություն Հ.-ն եւ 3-ամյա Արիանա Հ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ երեխաները թունավորվել են նոյեմբերի 14-ին, ժամը 23.00-ի սահմաններում, իրեց տան խոհանոցում, կենցաղային գազի արտահոսքից:
Կատարվում է քննություն:




























