Երկուշաբթի կառավարությունում մամուլի ասուլիս տեղի կունենա, որի ընթացքում  ֆինանսների, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարները կպատասխանեն կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի հետ կապված բոլոր հարցերին: Այս մասին նոյեմբերի 15-ին հայտարարել է ՀՀ Ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:

Միաժամանակ նա հրաժարվել է մեկնաբանել խորհրդարանի այսօրվա արտահերթ նիստի տապալումը, որի նպատակը կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը մեկ տարով հետաձգելն էր: Իր հերթին աշխատանքի եւ սոցիալական հարցերի  նախարար Արտեմ Հարությունյանը նույնպես հրաժարվել է մեկնաբանություններից՝ խոստանալով բոլոր հարցերին պատասխանել երկուշաբթի: