Խորհրդարանի քաղաքական մեծամասնությունը ընդունել է իր որոշումը եւ բովանդակային քննարկումների անհրաժեշտություն չի տեսնում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման օրակարգով արտահերթ նիստը տապալելու ՀՀԿ-ի որոշմանը:
«Մեր առջեւ որեւէ նոր բովանդակային քննարկում ծավալելու խնդիր չի դրված: Ընդդիմությունը փորձում է արտահայտել իր դիրքորոշումները, դա նորմալ է»,-նշել է Սահակյանը: Նրա խոսքով՝ իշխող կուսակցության համար առկախված հարցեր չկան:
Ինչ վերաբերում է 2014 թվականի բյուջեի կատարման վերաբերյալ մտահոգություններին, Գալուստ Սահակյանն ասաց, որ չի կարելի հարվածներ հասցնել նման փաստարկներով, քանի որ իշխանության գալուց հետո մեկ տարվա ընթացքում ՀՀԿ-ն կարողացել է լուծել բյուջեի կատարման խնդիրը եւ մարել քաղաքացիների պարտքերը 72 մլրդ դրամի չափով:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























