Ռուսաստանի պաշտպանության նախկին նախարար Անատոլի Սերդյուկովը գլխավորում է Ռոստեխնոլոգիի կառույցներից մեկը՝ Մեքենաշինության դաշնային հետազոտական փորձարարական կենտրոնը, ՌԱՊՍԻ գործակալությանն է հաղորդել նախկին նախարարի փաստաբան Կոնստանտին Ռիվկինը:
«Նոյեմբերի մեկից նա գլխավոր տնօրեն է դարձել: Որքանով որ ինձ է հայտնի, նա արդեն անցել է իր պարտականությունների կատարմանը»,-ասել է գործակալության զրուցակիցը:
Ինչպես «Ինտերֆաքսին» են հաղորդել ՄԴՀՓՔ-ից, Սերդյուկովը դեռեւս չի անցել իր պարտականությունների կատարմանը:





























