ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի կազմից իմ դուրս գալու մտադրության վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին նոյեմբերի 15-ին խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում լրագրողներին հայտնել է ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:
«Դուք հանգիստ կարող եք գրել, որ այդ տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում: Ես մնում եմ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի կազմում», - նշել է Ջհանգիրյանը:
Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, թե Գագիկ Ջհանգիրյանը մտադիր է դուրս գալ ՀՀ խորհրդարանի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի կազմից՝ խորհրդի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Կորյուն Նահապետյանի հետ տարաձայնությունների պատճառով:





























